Բաքվում Իսրայելի դեսպանատան առջև կազմակերպվել է բողոքի ակցիա (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում Իսրայելի դեսպանատան առջև կազմակերպվել է բողոքի ակցիա` կապված Երուսաղեմի օրվա հետ: Ամեն տարի Ռամադան ամսվա վերջին ուրբաթը նշվում է որպես պաղեստինցիների հետ մուսուլմանների համախմբվածության նշան:

Բաքվում Իսրայելի դեսպանատան առջև բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են վերջ դնել Գազայի հատվածում զանգվածային սպանություններին և վանկարկել են «Մահ իսրայելական վարչակարգին»:

Սակայն ակցիայի սկսվելուց անմիջապես անց ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին` ձերբակալելով երկու տասնյակ մարդու: Ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ: Ձերբակալությունները սկսվել են նախքան բողոքի ակցիայի սկսվելը:

Տեսանյութեր

Լրահոս