Բաժիններ՝

Վենեսուելան մտադիր է Ռուսաստանից ու Չինաստանից գնել ժամանակակից սպառազինություն

Noticias24 պարբերականի փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Ռուսաստանից ու Չինաստանից գնել սպառազինության նոր խմբաքանակներ` մեծացնելու համար սեփական ռազմական հզորությունը:

Մադուրոն հայտարարել է, որ տվյալ հարցի շուրջ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, և շատ շուտով կմեկնարկի այն հանձնաժողովի աշխատանքը, որը զբաղվելու է առավել ժամանակակից սպառազինության գնմամբ, ինչը կամրապնդի երկրի ռազմական հզորությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելան 2012-2015 թվականներին Ռուսաստանից սպառազինություն գնողների թվում հայտնվելու է երկրորդ տեղում` զիջելով միայն Հնդկաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031