Անհրաժեշտ են նոր փորձեր` Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար. Մորնինգսթար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ անհրաժեշտ են նոր փորձեր` Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար:
Մորնինգսթարն այս մասին հայտարարել է Ադրբեջանում իր դիվանագիտական գործունեության ավարտին նվիրված ելույթում: Մորնինգսթարի խոսքերով` տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհրաժեշտ է մարդկանց համար` ապահովելու համար հետագա բարեկեցություն:
Մորնինգսթարը հայտարարել է, որ շփման գծում առկա լարվածությունն ու գրանցվող ամեն մի կորուստ հարուցում է մեծ մտահոգություն, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այդ հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու անհրաժեշտությունը: