Սաակաշվիլին Կիևում ստեղծել է «Վրաստանի ազատագրման շտաբ». մամուլ

Վրացական «Ալիա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում ստեղծել է «Վրաստանի ազատագրման շտաբ»: Դրանում ընդգրկվել են Սաակաշվիլիի՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Գեորգի Վաշաձեն, Գեորգի Բարամիձեն, Դավիթ Սաքվարելիձեն, Գեորգի (Գիվի) Տարգամաձեն, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գեորգի (Գիգա) Բոկերիան:

Թերթի տվյալներով՝ Սաակաշվիլին և տվյալ անձինք Կևում կանոնավորապես զրուցում են և հրահանգներ են տալիս Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից ՊՆ-ից ու ՆԳՆ-ից պաշտոնանկ արվածներին, ինչպես նաև նախկինում Վրաստանում գոյություն ունեցած «զոնդեր-բրիգադների» անդամներին: Թերթն ընդգծում է, որ այդ «շտաբի» նպատակն այս տարվա աշնանը Վրաստանում քաղաքական ակտիվություն ցուցաբերելն է:

Տեսանյութեր

Լրահոս