Պորոշենկոն հիասթափված է Ֆրանսիայից
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հիասթափություն է հայտնել Ֆրանսիայից՝ կապված Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ մատակարարելու ծրագիրը շարունակելու որոշման հետ:
Պորոշենկոն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Մենք հիասթափված ենք Ռուսաստանի հետ «Միստրալի» ծրագիրը շարունակելու վերաբերյալ Ֆրանսիայի կայացրած որոշումից: Դա արժեքների և ոչ թե փողի հարց է»:
Սրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին երկրորդ «Միստրալի» ուղարկումը կախված կլինի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից:
Դրանից հետո էլ հայտարարվել էր, որ Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվել Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ մատակարարելու հարցում: