Մամեդյարովը հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանման հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների խորհրդի հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ուկրաիանայում մալայզիական օդանավի կործանման հետ:

Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մամլո ծառայությունը. «Ուկրաինայի արևելյան հատվածում մալայզիական օդանավի կործանման մասին տեղեկությունը շոկի մեջ գցեց ինձ: Ես կցանկանայի իմ խորին ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին:

Նրանց, ովքեր զբաղվում են տվյալ հարցով, կոչ եմ անում արագացնել զոհերի դիերը նրանց հարազատներին հանձնելու գործընթացը: Ես միանում եմ այդ աղետի հանգամանքների շուրջ անկախ, թափանցիկ ու մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու կոչերին»:

Տեսանյութեր

Լրահոս