Ռուսաստանին երկրորդ «Միստրալի» մատակարարումը հարցականի տակ է. Օլանդ
Islam-Today-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին «Միստրալ» տիպի երկրորդ ուղղաթիռակրի մատակարարումը հարցականի տակ է: Օլանդը դա շաղկապել է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ.
«Ներկա դրությամբ չեն ընդունվել այնպիսի պատժամիջոցներ, որոնք կարող են կանգնեցնել մատակարարումը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երկրորդ «Միստրալը» նույնպես կարող է ուղարկվել: Դա կախված է Ռուսաստանի դիրքորոշումից»:
Ռուսաստանի հետ պայմանագրի խզման դեպքում Ֆրանսիան ստիպված կլինի ավելի քան 1 միլիարդ եվրո վճարել Ռուսաստանին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սրանից առաջ դժգոհություն է հայտնել, որ Ֆրանսիան պլանավորել է Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» ռազմանավերը: