Բաժիններ՝

Նախագահական ընտրությունները շրջադարձային պահ կդառնան Թուրքիայի պատմության մեջ. Ալի Բաբաջան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները շրջադարձային պահ են հանդիսանալու երկրի պատմության մեջ:

Նրա խոսքերով՝ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններն իրենցում կրում են հատուկ իմաստ՝ երկրի պատմության մեջ ժողովրդավարության զարգացման համար:

Սրանից առաջ էլ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է արագորեն անցում կատարի կառավարման նախագահական համակարգի:

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս