Բրյուսելում այսօր տեղի կունենա ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում այսօր անցկացվելու է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների հինգերորդ հանդիպումը: Այն նախագահելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվելու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, որը Ռիգայում անցկացվելու է 2015 թվականի մայիսին, ինչպես նաև ԵՄ-ի հետ Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի ստորագրած Ասոցացման համաձայնագրերին և դրանց հետ կապված ազատ առևտրի գոտիներին:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նախօրեին մեկնել է Բրյուսել և ելույթ է ունենալու հանդիպման ժամանակ: Բացի այդ, նա ԵՄ-ի Խորհրդին է ներկայացնելու Ասոցացման համաձայնագրի վավերացման հավաստագիրը: Վրաստանի խորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է հուլիսի 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս