ԵՄ-ը որոշել է սառեցնել բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումը Ռուսաստան
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է արգելել երկակի նշանակության բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումները Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Նա ընդգծել է, որ տվյալ հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, և այժմ ԵՄ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել տվյալ ուղղությամբ:
Քեմերոնի խոսքերով՝ ԵՄ-ը կարող է արգելել երկակի նշանակության մի շարք բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարումը, որոնք կարող են օգտագործվել նաև պաշտպանական արդյունաբերությունում:
Քեմերոնը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը: Քեմերոնը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին: