Վրաստանն ու ԵՄ-ը ոչ վիզային ռեժիմին անցում կկատարեն 2016 թվականից. Պետրիաշվիլի

Lenta.ru պորտալին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցների ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ու ԵՄ-ը ոչ վիզային ռեժիմին անցում կկատարեն 2016 թվականից.

«Ներկայումս մենք գտնվում ենք վիզային ազատականացման գործողությունների երկփուլ պլանի առաջին փուլի ավարտական շրջանում: Մենք հուսով ենք, որ արդեն աշնանն անցում կկատարենք երկրորդ փուլին, իսկ մեկ տարուց էլ պակաս ժամանակում կստանանք ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի մասին որոշում:

Ինչ վերաբերվում է դա կյանքի կոչելուն, ապա ամենապահպանողական հաշվարկներով՝ դա կսկսի գործել 2016 թվականի սկզբներից»: Վրաստանի խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս