Բաժիններ՝

Եգիպտոսը ժամանակավորապես բացել է Գազայի հատվածի հետ սահմանը

Al-Ahram պարբերականի փոխանցմամբ՝ Եգիպտոսը բացել է Գազայի հատվածի հետ սահմանը՝ Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով տուժած պաղեստինցիներին ընդունելու և անկլավ (Գազայի հատված) հումանիտար օգնություն ուղարկելու համար:

«Ռաֆահ» սահմանային անցակետը սկսել է գործել ընդամենը մի քանի ժամով: Եգիպտոսի իշխանություններն անցակետի ժամանակավոր բացմանը համաձայնվել են պաղեստինցիների խնդրանքից հետո:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայեի ձեռնարկած երկշաբաթյա ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 513 և վիրավորվել է 3100 պաղեստինցի: Միայն այսօր Գազայի հատվածում զոհվել է 40 մարդ:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա ռազմական գործողությունների սկսվելուց հետո զոհվել է 20 իսրայելցի, այդ թվում նաև 18 զինծառայող: Այսօր Եգիպտոսի իշխանությունների հետ բանակցելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրահանգով Կահիրե է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ակնկալվում է, որ Կահիրե է ժամանելու նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս