Սաակաշվիլին եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել ռուսական նավթից ու գազից
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ցյուրիխում խոսել է այն պատժամիջոցների մասին, որոնք Ռուսաստանի հանդեպ կարող են սահմանել եվրոպական երկրները.
«Ի՞նչ կարող է անել Եվրոպան: Եվրոպան կարող է դադարեցնել «Դրուժբա» նավթամուղի նավթի գնումը, որով Ռուսաստանը նավթ է մատակարարում Եվրոպային: Հենց այսօր էլ կարելի է դադարեցնել:
Եվրոպան կարող է դադարեցնել նավթի ու գազի համար տեխնոլոգիաների տրամադրումը, որովհետև Ռուսաստանը՝ որպես երկիր, որպես տնտեսությունը, մեծ բենզալցակայան է:
Եթե նա չստանա այդպիսի մոտեցում, ապա գործերը կընթանան շատ վատ: Բացի այդ, Եվրոպան կարող է սառեցնել նաև Ռուսաստանի արժութային հաշիվները»:
Սաակաշվիլին քննադատել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ հայտարարելով, որ նա հանդիսանում է Վրաստանում ռուսական շահերն առաջ տանող, և որ նրա բիզնես-շահերը կապված են ռուսական «Գազպրոմի» հետ: