Բաժիններ՝

Մերկելը մալայզիական օդանավի կործանման կապակցությամբ բանակցել է 7 երկրի առաջնորդի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանման կապակցությամբ երեկ հեռախոսային բանակցություններ է վարել 7 երկրի առաջնորդների հետ:

Խոսքը գնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբի հետ:

Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ բոլոր առաջնորդների հետ բանակցություններում քննարկվել է Ուկրաինայի արևելքում մալայզիական օդանավի կործանումից հետո ստեղծված անտանելի իրավիճակը:

Բոլոր զրուցակիցները համակարծիք են գտնվել, որ միջազգային անկախ հանձնաժողովի համար պետք է ապահովել անարգել, անհապաղ մուտք դեպի աղետի գոտի:

Մերկելը վերստին Պուտինին կոչ է արել, որ նա օգտագործի Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների վրա իր ազդեցությունը, որպեսզի հնարավորինս արագացնի Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների բաղկացած շփման խմբերի հանդիպումներն անջատողականների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս