Ֆրանսուա Օլանադը որոշել է ամուսնանալ իր 60-ամյակին
Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանադը որոշել է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ամուսնանալ այս տարվա օգոստոսի 12-ին՝ իր 60-ամյակին: Ամուսնանալու հարցում Օլանդին խնդրել են նրա գլխավորած Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամները, որոնք կարծում են, որ դա ավելի կկայունացնի Օլանդի իմիջը:
Կուսակցության առաջնորդները կարծում են, որ այն բանից հետո, ինչ Օլանդն ամուսնալուծվեց իր քաղաքացիական ամուսին Վալերի Տրիերվեյլերից (նրանք միասին էին 2005 թվականից), նախագահի անձնական կյանքի ու բարոյական կերպարի շուրջ սկսեցին պտտվել բազմաթիվ բացասական լուրեր:
Ֆրանսիական պարբերականն ընդգծել է, որ բացի այդ, Գայեին հոգնեցրել է սիրուհու դերը, և որ նրան տհաճ է Օլանդի հետ իր կապերը թաքցնելը: Օլանդի ու 41-ամյա դերասանուհի Գայեի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2014 թվականի հունվարին: