Ուկրաինայի խորհրդարանը վաղը կդիտարկի մասնակի զորահավաքի հարցը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան պլանավորում է վաղը դիտարկել մասնակի զորահավաքի հարցը: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Նա հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանի վաղվա նիստում դիտարկվելիք առաջնահերթ հարցերից մեկն առնչվելու է մասնակի զորահավաքի մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանին: Տուրչինովն ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ հրամանը հավանության արժանացնել 2 օրվա ընթացքում, որպեսզի այն մտնի ուժի մեջ: