Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է հրադադար հաստատել Գազայի հատվածում

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն իր գիշերային արտակարգ նիստի արդյունքներով այսօր Իսրայելից ու պաղեստինցիներին պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու իսրայելցի զինվորականներին դուրս բերել Գազայի հատվածից:

Հորդանանի նախաձեռնությամբ ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևում լուրջ մտահոգություն է հայտնվում Գազայի հատվածում խաղաղ բնակչության, այդ թվում նաև երեխաների շրջանում մեծ թվով զոհերի գրանցման կապակցությամբ:

Իսրայելի պաշտպանական բանակը երեկ հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողության ընդլայնման մասին: Գազայի հատվածում իսրայելական ցամաքային գործողությունը մեկնարկել է ուրբաթ գիշեր:

Դրան նախորդած 10 օրվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածին հարվածել է իր ռազմաօդային ու ռազմածովային ուժերի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս