Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանքի տակ առնելու մասին դատարանի որոշումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ իրենք բողոքարկել են Հայրապետյանին կալանքի տակ առնելու մասին դատարանի որոշումը.

«Մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք չեղյալ հայտարարել Հայրապետյանին կալանավորելու մասին Բասմանի դատարանի որոշումը՝ այն ճանաչելով որպես անհիմն ու ապօրինի և նրա (Հայրապետյանի) համար նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց»:

Ակնկալվում է, որ հուլիսի 24-ին պաշտոնական մեղադրանք կներկայացվի Հայրապետյանի նկատմամբ: Սրանից առաջ Բասմանի դատարանը բավարարել էր հետաքննող կողմի միջնորդությունը՝ կապված Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ վերցնելու հետ:

Բացի այդ, տվյալ քրեական գործի շրջանակներում կալանք էր դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գնահատվում է ավելի քան 300 միլիոն ռուբլի: Հայրապետյանը չի ճանաչում իր մեղավորությունը և հերքում է բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս