ԱՄՆ-ն Իրանի սառեցված հաշիվներից ապասառեցնում է 2.8 միլիարդ դոլար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապաարգելափակում է Իրանի սառեցված ակտիվներից 2.8 միլիարդ դոլար: Դա իրականացվում է Իրանի ու «Վեցյակի» միջև ընթացող բանակցությունների ժամանակ:

Սրանից առաջ Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են բանակցությունները երկարաձգել մինչև նոյեմբերի 24-ը` Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնելու համար:

Քերին հայտարարել է, որ իրենք շարունակելու են կանգնեցնել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2013 թվականի նոյեմբերին, և Իրանին թույլ կտան սառեցված հաշիվներից օգտագործել 2.8 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031