Օբաման Մերկելի ու Քեմերոնի հետ քննարկել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, որի ժամանակ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե նա հաջող քայլեր չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ:
Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը համաձայնվել են շարունակել ջանքերը` գտնելու համար ընթացիկ ճգնաժամի դիվանագիտական լուծումը: Օբաման, Մերկելն ու Քեմերոնը պայմանավորվել են մնալ սերտ շփման մեջ:
Նրանք ընդգծել են, որ անկասկած է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում այն բանի հերքման համար, որ Ուկրաինայի արևելքի անջատողականները շարունակում են Ռուսաստանից ստանալ ծանր սպառազինություն և այլ աջակցություն: