Անկասկած է, որ Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի 2014 թվականին. Իվան Վոլինկին
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անպայմանորեն անդամակցելու է 2014 թվականին.
«Անկասկած է, որ դա տեղի կունենա այս տարի: Կարող եմ վստահեցնել, որ խոսքն այստեղ գնում է բացառապես տեխնիկական հարցերի մասին, այստեղ չկա որևէ քաղաքականություն, ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն, ևս ես վստահ եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է այն տեսքով, որով այն ձեռնտու է Հայաստանին ու ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներին»: