«Սարի նման եկավ մտավ մեջը». Վարդան Պետրոսյանի գործով տուժողը պատմեց դեպքի մանրամասները
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը: Դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Հայկ Հակոբյանը: Նա նշեց, որ մինչ վթարը եղբայրը կանգնեցրել է ավտոմեքենան, մի քանի վայրկյան անց իրենց ավտոմեքենա է բախվել. «Սարի նման եկավ մտավ մեջը»:
Հայկ Հակոբյանը պատմեց, որ վթարը տեղի է ունեցել կողնակում: Վթարի արդյունքում ինքը 180 աստիճանով պտտվել է: Վթարից հետո իրենք փորձել են բացել ավտոմեքենայի դռները, սակայն չեն կարողացել, հետագայում իրենց օգնության են հասել:
Դատարանում հարցաքննվեց նաև տուժող Էմմա Հակոբյանը: Գործով տուժող Հայկ Հակոբյանը վրդովվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցից, դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց և դուրս հրավիրեց դատական նիստերի դահլիճից: Նիկոլայ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դատական նիստերի ընթացքում իր հասցեին վիրավորնաքներ են հնչեցվել, այս անգամ էլ հնչեց վիրավորանք և հայհոյանք և միջնորդեց դատարանին դիմել դատախազին՝ քրեական գործ հարուցելու համար: Դատավորը հետաձգեց միջնորդության քննարկումը:
Մանրամասները և տեսանյութը՝ շուտով