Ինքնահռչակ ԴԺՀ-ը պատրաստ է հումանիտար հրադադար ստորագրել Կիևի հետ՝ կապված օդանավի կործանման հետ (տեսանյութ)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները պատրաստվում են հումանիտար հրադադար ստորագրել Կիևի հետ, ինչը հնարավորություն կտա հետաքննել մալայզիական օդանավի կործանման հանգամանքները:
Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Բրոդայը: Նա ընդգծել է, որ իրենք տեսակոնֆերանսի ռեժիմ են պահպանում Կիևի իշխանոթյունների հետ և թույլատրելու են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն իրենց տարածքներ: Բրոդայը հավելել է, որ հրադադարը ստորագրվելու է 2-3 օրով՝ ընդգծելով, որ օդանավի հետ տեղի ունեցածը մեծապես նման է սադրանքի: