Ի՞նչ է պատահել ատոմակայանի և «Նաիրիտի» համար ռուսների խոստացած ներդրումների հետ. «ՀԺ»
                                    «ՀԺ»-ն գրում է. «Երեկ ՀՀ խորհրդի նիստից առաջ մեր թղթակիցը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել ատոմակայանի և «Նաիրիտի» համար ռուսների խոստացած ներդրումների հետ։
«Պարոն վարչապետ, «Նաիրիտի» ներդրումն ո՞ւր է, ատոմակայանի 300 միիոնն ո՞ւր է»,- «ՀԺ»-ի թղթակցի հարցին Աբրահամյանը երևանյան ժարգոնային նախադասությամբ է պատասխանել. «Հենց իմանաս, ինձ էլ կասես»,- ասել է։
Ընդամնեը մեկ շաբաթ առաջ նա մեկնել էր Սոչի՝ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդևվեդևւի հետ հանդիպման և պետք է ստանար Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս երկու հարցի պատասխանը։ Չի ստացել, փաստորեն»- գրում է թերթը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    