Բաժիններ՝

Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբին հանձնարարել է մշակել նոր մարտավարություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբին հանձնարարել է մշակել նոր մարտավարություն, որը հնարավորություն կտա արդյունավետորեն գործել օտար երկրների զինված ուժերի անմիջական ներգրավման պայմաններում: Այս մասին երեկ հայտնել է նախագահի մամլո ծառայությունը.

«Մենք փոխում ենք մարտավարությունը, ինչը մեզ հնարավորութուն կտա որակապես գործել օտար երկրների զինված ուժերի անմիջական ներգրավման պայմաններում»: Նախագահն ընդգծել է, որ իր հանձնարարությամբ Գլխավոր շտաբը ներկայումս պլանավորում է զորքերի վերադասավորում:

Բացի այդ, Պորոշենկոն Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին առաջադրանք է տվել՝ անելու ամեն բան, որպեսզի ապահովվի Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների առավելագույն արդյունավետությունը: Պորոշենկոյի խոսքերով՝ հակաահաբեկչական գործողության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված.

«Մենք ունենք ուղիղ ու ապացուցված դեպքեր, որ Ուկրաինայի դեմ կրակ է բացվել Ռուսաստանի Դաշնության տարածքից: Կան տեսաապացույցներ, կան անհերքելի հաշվարկներ, ցուցմունքներ, արբանյակային լուսանկարներ, ապացույցների այլ բազա:

Կան ապացույցներ Ռուսաստանի կողմից «Գրադ» համազարկային կրակի համակարգի, մեր ինքնաթիռների դեմ զենիթային հրթիռներ կիրառելու մասին: Դա հակամարտությունը տեղափոխում է կատարելապես այլ հարթություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս