Հասան Ռոուհանին չի բացառում «միջուկային» բանակցությունների հետ երկարաձգումը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հնարավոր է համարում մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնելը: Դրա հետ մեկտեղ Ռոուհանին չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում բանակցությունները կերկարաձգվեն.
«Բանակցությունների ժամանակ մենք չենք նահանջել մեր դիրքորոշումից: Իրանի ժողովուրդն իրավունք ունի օգտվել միջուկային էներգիայից: Իրանը ձգտում է հասնել այնպիսի համաձայնագրի, որը կգոհացնի բանակցություններին մասնակից բոլոր կողմերին: Այդ բանակցությունների հաջողությունը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա»: