Ներսես Նազարյանին ՔՎ պետի պաշտոնի առաջարկ չի եղել
Այսօր լուր էր տարածվել, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշանակվելու է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ՝ հրաժարականի դիմում ներկայացրած Հայկ Հարությունյանի փոխարեն: Ավելին, նշվում էր, որ Ն. Նազարյանն արդեն այդ հարցով Բաղրամյան 26-ում է՝ ՀՀ նախագահական նստավայրում: Սակայն այս նորությունն անակնկալի բերեց Ներսես Նազարյանին: 168.am-ի հետ զրույցում նա ժխտեց, որ իրեն առաջարկվել է ՔՎ պետի պաշտոնը. «Նման բան չկա, բացարձակ: Հայկ Հարությունյանն իր տեղում աշխատում է, ի՞նչ է եղել, որպեսզի ինձ առաջարկեին կամ չառաջարկեին»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, որ Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, Ն.Նազարյանը հայտարարեց, որ նման առաջարկ իրեն չի եղել, ինքը սպորտդահլիճում է, զբաղվում է սպորտով, և նախագահականից հրավեր չի եղել: