Բաժիններ՝

Մոսկովյան դատարանն արտոնել է Լևոն Հայրապետյանին կալանքի տակ առնելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բասմանի դատարանն արտոնել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանքի տակ առնելը, որին կասկածում են հանցավոր ճանապարհով ձեռք բերած դրամական միջոցները «լվանալու» և վատնելու մեջ:

Դատարանը բավարարել է հետաքննող կողմի միջնորդությունը և Հայրապետյանի նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Աննա Ֆասդեևան:

Նա հավելել է, որ տվյալ քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է դրել նաև «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որը գնահատվում է ավելի քան 300 միլիոն ռուբլի:

Դատարանը հաշվի է առել, որ Հայրապետյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է օգտագործել իր կապերը և խույս տալ հետաքննությունից, ինչպես նաև ներազդել քրեական գործի մասնակիցների վրա: 65-ամյա Հայրապետյանին ձերբակելել են երեկ՝ Նիցցայից Մոսկվա ժամանելուն պես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս