Բաժիններ՝

Արսեն Ավակովը պատմել է, թե ինչպես է փրկել իրեն, Յացենյուկին ու լրագրողին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում պատմել է Սլավյանսկի մոտ գտնվող Սեմյոնովկա գյուղ կատարած այցի մասին, որի ժամանակ փրկվել է մահից:

Ավակովը նշել է, որ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ դիտել են տեղի ամրակետը և իրենց աչքի առջև սպանվել են մի շարք զինծառայողներ: Ավակովի խոսքերով՝ այդ ժամանակ նա գոռացել է այդ ամենը նկարահանող օպերատորի վրա, ով հետընթաց քայլերով մոտեցել է վարչապետին:

Ավակովն ընդգծել է, որ եթե օպերատորը կատարեր ևս մի քանի քայլ, ապա կհայտնվեր չպայթած ականի վրա: Ավակովը հավելել է, որ օպերատորը ժամանակին կանգ է առել, չի նեղացել իրենից, վերջիվերջո իր հարցն ուղղել է Յացենյուկին և պատասխան ստանալուց հետո հեռացել է դեպքի վայրից:

Ավակովը Facebook-ի իր էջում դրել է նաև այդ ականի նկարը: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն աշխատանքային այցով Սլավյանսկ է մեկնել հուլիսի 16-ին: Այստեղ նա հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս