Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիների՝ ոսկու և ծխախոտի մաքսանենգության համար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները երեկ «Սադախլո» սահմանային անցակետում Հայաստանի քաղաքացուց առգրավել են մաքսանենգ ոսկի:

Հայաստանի քաղաքացի Մ. Կ.-ն մաքսանենգ ոսկին փորձել է Վրաստանի տարածք մտցնել իր ավատոմեքենայով: Սակայն զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ապրանք. 20 ոսկե մատանի և 8 ոսկե ականջօղ, որոնց ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 122 գրամ: Ապրանքը գնահատվել է 5221 լարի (մոտ 3000 դոլար):

Վրացական օրենսդրության համաձայն, Հայաստանի քաղաքացին տուգանվել է չհայտարարագրած ապրանքի գնահատված արժեքով: Նույն օրը նույն անցակետում ձերբակալել են նաև Հայաստանի մեկ այլ քաղաքացու՝ Ա. Դ.-ին, որը փորձել է գաղտնի կերպ Վրաստանի տարածք մտցնել ծխախոտ:

Վերջինս հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացու ավտոմեքենայի զննման ժամանակ: Գործը հետագա արձագանքման համար հանձնվել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս