Հովիկ Աբրահամյան. «Ծառայության թանկացում է լինելու»
Հանրապետական գործադիր մարմիններում մի շարք պաշտոնների նվազագույն պաշտոնային դրույքաչափի բարձրացումը՝ 46300 դրամից 59525 դրամ, թանկացրել է նաև ոստկանությունում ծառայությունը:
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխոստիկանապես Արթուր Օսիկյանը, միաժամանակ 2014 թվականի հունվարի 1-ից 10%-ի չափով ավելացել է հաշվարկված աշխատավարձի ֆոնդը, ըստ այդմ՝ առաջացել են անհամապատասխանություններ նորմատիվներում ներառված տարեկան ծախսերի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի ֆոնդի միջև:
Ըստ նրա՝ ՀՀ ոստիկանության և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերի վերանայման (վերակնքման) գործառույթը հնարավորություն կընձեռի ապահովել ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պահպանության և անվտանգության ապահովման ծառայություններ իրականացնող ծառայողի աշխատանքի վարձատրությունը ապահովելու համար:
«Այսինքն՝ ծառայության թանկացում է լինելու»,- արձանագրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: