Բաժիններ՝

Վրաստանը սկսում է արտահանել սեփական արտադրության զրահաբաճկոններ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը մեծ հույսեր է կապում Թբիլիսիի նախկին ավիագործարանի հետ, որը ներկայումս պատկանում է ռազմական արտադրությամբ զբաղվող «Դելտա» պետական ընկերությանը:

Մասնավորապես, գործարանն արդեն իսկ արտադրում է զրահաբաճկոններ, որոնց պլանավորված է արտահանել: Բացի այդ, ներկայումս «Դելտայի» կոնստրուկտորային բյուրոն աշխատում է հակակարկտային հրթիռային սարքի նախագծի վրա:

Ներկա փուլում «Դելտայի» համար ամենահեռանկարայինը համարվում է զրահաբաճկոնների արտահանում սկսելը: «Դելտայի» առավելությունն այն է, որ նրա զրահաբաճկոնները կշռում են 8.4 կիլոգրամ:

Դա 15 տոկոսով ավելի թեթև է՝ համեմատած դրանց արտասահմանյան համարժեքների հետ: Ինչ վերաբերում է ապագա հակակարկտային հրթիռներին, ապա դրանք կարող են ծառայել նաև ռազմական նպատակների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս