Բաժիններ՝

Ռուս պատգամավորն առաջարկել է վերադարձնել կայսերական դրոշը

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Միխայիլ Դեգտյարևն օրինագիծ է պատրաստել «Ռուսաստանի պետական դրոշի» մասին դաշնային սահմանադրական օրենքում ուղղումներ կատարելու մասին:

Խոսքը գնում է Ռուսաստանի՝ գոյություն ունեցող պետական դրոշի փոփոխման մասին. առաջարկվում է ներկայիս սպիտակ-կապույտ-կարմիր եռագույն դրոշը փոխարինել կայսերական սև-դեղին-սպիտակ գույնի դրոշով:

Դեգտյարևի կարծիքով՝ Ղրիմի վերամիավորումը, Մաքսային միության ստեղծումը և հայրենասիրական տրամադրությունների աճը պետք է տեղի ունենան ռուսական պատմության մեջ հաղթական դարաշրջանի դրոշի ներքո: Իր բացատրագրում Դեգտյարևը նշում է, որ կայսերական դրոշի օգտագործման ժամանակաշրջանում զգալիորեն մեծացել է Ռուսաստանի տարածքը:

Հենց այդ ժամանակ է, որ Ռուսաստանի կազմում առաջին անգամ հայտնվել են Ղրիմի թերակղզին ու Արևելյան Պրուսիան, ինչպես նաև Ալյասկան, Կովկասը, Լեհաստանը, Մերձբալթիկան, Միջին Ասիան ու Ֆինլանդիան:

Դեգտյարևը հիշեցրել է, որ իրենք այդ դրոշի ներքո (1152 տարի) տարել են փառահեղ հաղթանակներ, և որ այդ դրոշն այսօր նույնպես ունակ է միավորել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին:

Նրա խոսքերով՝ ժամանակակից եռագույնը (23 տարի) կապված է Բորիս Ելցինի անվան հետ, ժողովուրդը չի քննարկել այն, որևէ հետազոտություն չի կատարվել այդ հարցում, և որ 1990-ական թվականների սկզբին երկրում բոլոր որոշումներն ընդունվել են ամերիկացի խորհրդատուների թելադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս