Բաժիններ՝

Գերմանիան ևս մեկ սուզանավ կվաճառի Իսրայելին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Գերմանիայի Անվտանգության դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Իսրայելին մեկ սուզանավ վաճառելը: Այս մասին հայտնել է Գերմանական լրատվական գործակալությունը (DPA):

Բացի այդ, հավանության է արժանացել Կոլումբիայի երկու սուզանավի արդիականացումը և Եգիպտոսին ուղղաթիռի պահեստամասեր վաճառելը: Նախորդ ամսվա վերջին Գերմանիայի Քիլ քաղաքում Իսրայելին հանձնվեց Tanin սուզանավը, որը մտնում է Գերմանաիայում կառուցված ամենամեծ սուզանավերի թվում:

Դրա կառուցումն արժեցել է ավելի քան 1 միլիարդ եվրո: Չի բացառվում, որ Իսրայելն այդ սուզանավը կարող է օգտագործել որպես ատոմային սուզանավ: Ավելի վաղ Գերմանիան հավանության էր արժանացրել Իսրայելին 3 սուզանավի վաճառքը, որոնք ունեն նույնպիսի չափանիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս