Բաժիններ՝

Այսօր Դամասկոսում տեղի կունենա Բաշար Ասադի երդմնակալությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում երդում է տալու որպես պետության ղեկավար: Դա նրա համար կլինի 7-ամյա կառավարման երրորդ ժամկետը:

Ակնկալվում է, որ Ասադն իր երդմնակալության արարողության ժամանակ հանդես կգա ծրագրային ելույթով, որում գնահատական է տալու երկրում տիրող իրավիճակին, ուր ավելի քան 3 տարի է, ինչ չեն դադարում ներքին բախումները: Բացի այդ, Ասադը բարձրաձայնելու է երկրի զարգացման հիմնական քաղաքական ու տնտեսական ուղղությունների մասին:

Բաշար Ասադը 2014 թվականի հունիսի 3-ին Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների 88.7 տոկոսը: 2000 և 2007 թվականներին նա նախագահի պաշտոնում ընտրվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031