Օգոստոսի 1-ին փորձնական գնացքը Մոսկվայից Սիմֆերոպոլ կուղևորվի Կերչի նեղուցի վրայով
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հանձնարարել է օգոստոսի 1-ին փորձնական գնացք ուղարկել Մոսկվայից Սիմֆերոպոլ, որը դա անելու է Ղրիմի թերակղզին Ռուսաստանից բաժանող Կերչի նեղուցի վրա կառուցվող լաստանավային անցման հատմամբ:
Այս մասին այսօր հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարար Յուրի Շևչենկոն: Նա մանրամասնել է, որ տվյալ գծում աշխատելու են միայն Ղրիմի ներկայացուցիչները, երկաթուղայինները: Շևչենկոյի խոսքերով՝ այդ հարցն արդեն իսկ լուծված է: