Այսօր հնարավոր չէ, վաղը կլինի անհնար
Հայաստանում ավելի գերիշխող է դառնում այն համոզմունքը, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անհնար է կամ խիստ կասկածելի:
Հայաստանը իր կողմից ամեն հնարավորը արել է այդ միությանը անդամակցելու համար, սակայն այդ միության անդամները, այնքան էլ սրտատրոփ չեն սպասում Հայաստանին:
ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ, համարում է, որ Հայաստանի ԵՏՄ չանդամակցելու պատճառներից մեկն էլ այն է, որ այդ միության անդամները տարբեր գնահատականներ ունեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ, իսկ մյուս կողմից էլ գործում է ադրբեջանական լոբբինգը, որը աշխատում է Հայաստանի անդամակցությունը այդ միությանը թույլ չտալու ուղղությամբ:
Երբ մենք փորձեցինք ճտել, թե ի՞նչ կարծիք ունի ՀՅԴ-ական պատգամավորը Հայաստանի ԵՏՄ անդամակցելու հեռանկարի վերաբերյալ, պարզվեց, որ նա այդպիսի հեռանկար ընդհանրապես չի տեսնում:
– Պարոն Մինասյան որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:
– Քանի գնում է՝ շանսերը նվազում են, և դրա պատճառը, վստահաբար, Հայաստանը չէ:
– Անկախ պատճառներից կամ մեղավորներից, Ձեր գնահատմամբ կանդամակցի՞ Հայաստանը այդ միությանը, թե՞ ոչ:
– Իմ գնահատմամբ՝ այսօր հնարավոր չէ, վաղը կլինի անհնար: