Սեյրան Օհանյանը` դիվերսիոն հարձակումների, անհետացած երիտասարդի և Սերժ Սարգսյանի «ցավ»-ի մասին. ԳԱԼԱ
«Գտնում եմ, որ այն տեղեկատվությունը, որը որ կա պաշտպանության նախարարության եւ նաեւ տարբեր ԶԼՄ-ների կողմից, բնութագրում է այն իրականությունը, որ եղել է, դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում, դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք որ ծանոթ են այդ տարածաշրջանին եւ նաեւ մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել, եւ ԼՂՀ իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել, եւ նրանք պատասխան կտան եւ մեր օրենքների, եւ միջազգային նորմերի պահանջների համաձայն»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե դիվերսիոն հարձակումներն ինչի հետեւանք եք համարում, ասել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Ադրբեջանական կողմը, նախարարի խոսքով, միշտ էլ փորձել է ակտիվ լինել եւ լարվածություն ստեղծել առաջին գծում:
«Իհարկե ներքաղաքական եւ միջազգային խնդիրներ իրականացնելու համար նաեւ, փորձելու են ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղվում են Ղարաբաղյան խնդրով, չհասկանալով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել:
Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, եւ Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել եւ ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի հաջողություններ ունենալու, միակողմանի զիջումներ ունենալու համար»,- ասաց նախարարը: Ս. Օհանյանի խոսքով՝ ինքը բազմիցս ասել է, որ երկխոսությունն է այն միակ ճանապարհը, եւ վստահության մթնոլորտի ձեւավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող են ԼՂՀ խնդիրը խաղաղ եւ քաղաքական ճանապարհով հասցնել մինչեւ վերջ:
Հաջորդ հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների՝ դիվերսանտը, որը ձերբակալվել է, երեք տարի շարունակ Հայաստանում առեւտրով է զբաղվել, այս առնչությամբ Ս. Օհանյանն ասաց.
«Այդպիսի տեղեկություններ մենք չունենք: Այսօր շատ-շատ անհատներ եւ ցավալի է նաեւ որ դրանց մեջ կան նաեւ մեր մարտական ընկերները, փորձում են գնահատականներ տալ եւ ասել, որ ասենք ծառայությունը թերի է կազմակերպված, նրանք, ովքեր որ եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ որ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, լեռնաանտառային պայմանները հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, եւ այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, եւ ընդհակառակը մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել եւ երկու հոգու գերեվարել»:
Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այն պնդումներին, թե ձերբակալվածները իրականում դիվերսանտներ չեն, հայտարարեց, որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ լավ կլինի, որ մասնագետը գնահատական տա:
Հստակ է, որ եղել է դիվերսիոն հարձակում: Պաշտպանության նախարարը նշեց, որ այն կառույցները, որոնք որ զբաղվում են ԼՂՀ հարցով, համամիտ են այն քայլերի հետ, որոնք անում է հայկական կողմը, այսինքն ստեղծել վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում է դիպուկահարների հետ քաշելը, զերծ մնալը դիվերսիոն հետախուզական գործողություններից:
Մանրամասներն՝ այստեղ