Նոր մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների և անհետ կորած պատանու գործի մասին. ԳԱԼԱ
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն հստակ տեղեկություններ չկան: Տարբերակներ են քննարկվել, հիմնական կասկածներն արդեն ադրբեջանցի դիվերսանտների կողմն է ուղղված»: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացավ Քարվաճառի ոստիկանական բաժանմունքից:
Կայքի այն հարցադրմանը, թե դիվերսանտների կողմից պատանու սպանության վարկածը հնարավոր համարո՞ւմ են, Քարվաճառի ոստիկանությունից արձագանքեցին.
«Այդ հարցին ես չեմ կարող հստակ ու լիարժեք պատասխանել, որովհետև կան նման վարկածներ, որ հնարավոր է, որովհետև այդ նույն անձինք՝ ադրբեջանցի դիվերսանտները, այդ տարածաշրջանում երևացել են, ըստ այդմ մենք ասում ենք, որ հնարավոր է, բայց հստակ տեղեկատվություն չկա: Առայժմ տեղեկատվությունն այսքանն է»:
Ոստիկանությունից կայքին տեղեկացրեցին նաև, որ ադրբեջանցի դիվերսանտներն այս առնչությամբ դեռ ոչ մի բան չեն խոստովանել:
Մանրամասներն՝ այստեղ