Բաժիններ՝

ԵՄ-ի անդամ 9 երկիր դեմ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 9 երկիր պատրաստ է արգելափակել հուլիսի 16-ի գագաթաժողովում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու փորձերը: Այս մասին գործակալությանը հայտնել է ԵՄ-ում նրա դիվանագիտական աղբյուրը:

Նա մանրամասնել է, որ ներկայիս պայմաններում Ռուսաստանի առանձին ոլորտների դեմ առևտրային-տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հիմքեր չեն տեսնում Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովենիան և ԵՄ-ում նախագահող Իտալիան:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի դեմ նման պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս