«Հարավային հոսք» գազատարն առաջնահերթ չէ ԵՄ-ի համար. Ֆյուլե
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հարավային հոսք» գազատարն առաջնահերթ չէ ԵՄ-ի համար, քանի որ այդ նախագիծը Եվրոպա կհասցնի ճիշտ այնքան գազ, որքան որ Եվրոպան ստանում է այլ երկրներից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայատարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.
«Սակայն դա չի նշանակում, թե մենք դեմ ենք «Հարավային հոսքին»: Պարզապես ԵՄ-ի անդամ բոլոր երկրները պետք հավատարիմ մնան այն չափորոշիչներին ու կանոններին, որոնց օգտին նրանք քննարկել են ԵՄ-ում՝ շրջակա միջավայրի պահպանում, մրցունակ միջավայր»:
Ֆյուլեի կարծիքով՝ «Հարավային հոսքը» չի նպաստում էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացմանը. «Սակայն մյուս կողմից էլ կան երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել այդ նախագծին և ունեն դրա իրավունքը՝ սակայն պահպանելով ԵՄ-ի կանոնները»: