Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ռազմական ծրագրերի համար կհատկացնի մոտ 2 միլիարդ դոլար

The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Միացյալ թագավորության զինված ուժերի առջև դրված է նոր առաջադրանք՝ դիմակայել «անտեսանելի թշնամուն», որը գործում է համացանցի տեղեկատվական ցանցերի, ահաբեկչական կառույցների ու կազմակերպված հանցավորության միջոցով:

Քեմերոնը կարծում է, որ այդպիսի պայմաններում արդեն իսկ անհնար է երկիրը միայն ափամերձ ժայռերով պաշտպանելը:  Նրա խոսքերով՝ կառավարությունը բյուջետային նոր փաթեթից 1.1 միլիարդ ֆունտ սթեռլինգ (1.9 միլիարդ դոլար) հատկացնելը:

Այդ միջոցներն առաջին հերթին կուղղվեն հետախուզությանը, այդ թվում նաև էլեկտրոնային, ճշգրիտ զենքին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին. «Զինված ուժերը պետք է համապատասխանեն 21-րդ դարի և ոչ թե անցյալի կոնֆլիկտներին: Վերջին 30 տարում փոխվել են սպառնալիքները»:

Քեմերոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը պետք է շարունակեն շեշտը դնել առաջադեմ տեխնոլոգիաների վրա և ունենան անհրաժեշտ ճկունություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս