Դավութօղլուն Քերիի հետ քննարկել է Գազայի հատվածի հարցը

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը գլխավորապես քննարկել են Գազայի հատվածի հարցը:

Դավութօղլուն կարևորել է Իսրայելի ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը: Բացի այդ, Դավութօղլուն ու Քերին քննարկել են Իրաքի ու Ղրիմի վերջին զարգացումները: Նրանց հեռախոսազրույցը տևել է մոտ 20 րոպե:

Տեսանյութեր

Լրահոս