Վրաստանի ՆԳՆ-ը կանխել է Ադրբեջանից Թուրքիա հերոինի աննախադեպ մեծ ծավալի տարանցումը (տեսանյութ)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Վրաստանի ՆԳՆ-ը կանխել է միջազգային թմրավաճառության փորձը: Վրացի իրավապահներն Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա մեկնող բեռնատարի խուզարկման ժամանակ հայտնաբերել են 3 տոննա հեղուկ հերոին:
Նման քանակությամբ թմրանյութի առգրավումն աննախադեպ է Վրաստանի համար: Առգրավված թմրանյութը պարունակում է 80 տոկոս մաքուր հերոին, որի շուկայական արժեքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար:
Թմրանյութը տեղափոխվել է 30 լիտրանոց 93 տակառով: Իրավապահները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: