Ստամբուլը զբոսաշրջիկների այցելությունների թվով Եվրոպայում զբաղեցրել է երրորդ տեղը
Mk-turkey-ի փոխանցմամբ` Master Card ընկերության վիճակարգրական տվյալների համաձայն, Ստամբուլը եվրոպական գոտում միջազգային զբոսաշրջիկների այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով միայն Լոնդոնին ու Փարիզին:
Նույն տվյալների համաձայն, Ստամբուլը զբաղեցնում է 7 -րդ տեղն աշխարհի մասշտաբով: Ակնկալվում է, որ այս տարի Ստամբուլ կայցելի 11.6 միլիոն օտարազգի: Զբոսաշրջիկներին ամենաշատը գրավող աշխարհի 132 քաղաքների ցուցակը վերջին 4 տարում երրորդ անգամ գլխավորում է Լոնդոնը: Ակնկալվում է, որ այս տարի Լոնդոն կայցելի 18.37 միլիոն զբոսաշրջիկ:
Թուրքիայում MasterCard-ի ներկայացուցչության տվյալներով` 2013 թվականին Ստամբուլ է այցելել 9.870.000 այցելու: Ակնկալվում է, որ այս տարեվերջին այդ ցուցանիշը կաճի 17.5 տոկոսով, և Ստամբուլն առաջին տեղը կզբաղեցնի աճի այդ ցուցանիշով: Կանխատեսվում է, որ Ստամբուլը 2016 թվականին կգերազանցի երկրորդ հորիզոնականում գտնվող Փարիզը: