Հյուսիսային Իրաքի քրդերը ցուցադրել են իրենց մշակած թղթադրամները
                                    Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ներկայացրել է սեփական արտադրության առաջին թղթադրամները: Դրանք ցուցադրվել են ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիին պատկանող Rudav հեռուստատեսությամբ:
Քրդական թղթադրամների նախագծման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2011 թվականին: Դրանցում պատկերված են քուրդ հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Շեյխ Մահմուդ Բերզենջին, Մոլլա Մուսթաֆա Բարզանին ու Գազի Մուհամմեդը:
Թղթադրամների վրա նշված է «Քուրդիստանի Կենտրոնական բանկ» արտահայտությունը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    