Երկրի բնակիչներն այս գիշեր կարող են ականատես լինել անսովոր բնական երևույթի
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` Երկրի բնակիչներն այս գիշեր կարող են ականատես լինել անսովոր բնական երևույթի: Խոսքը գնում է գերլուսնի մասին: Դա աստղագիտական երևույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի ու Երկրի առավելագույն մոտենալու պահին, և արբանյակը (Լուսին) թվում է 14 տոկոսով ավելի մեծ ու 30 տոկոսով ավելի վառ, քան սովորական դեպքում է:
Լուսինը գերլուսնի վերածվելու պահին հիշեցնում է վիթխարի այրող գունդ, քանի որ անցնում է իր ուղեծրի` Երկրին ամենամոտ գտնվող կետով, ուր նա սովորաբար 50.000 կիլոմետրով ավելի մոտ է գտնվում Երկրին` համեմատած նրանից ամենահեռու գտնվելու իր կետի հետ: