Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվում «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում (տեսանյութ)

Երևանի կենտրոնում գտնվող նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ խարխլված կառույցը և շրջակայքը կարգի բերելու համար: Այստեղ տեղակայվելու է տարածաշրջանում միակ «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտին: Դրա նախաձեռնողը Հայ ոսկերիչների միջազգային միությունն (AJA) է:

«ԷՅՋԵՅԷՅազատտնտեսականգոտի» ընկերության փոխտնօրեն Նիկա Մանուկովան 168.am-ին պատմեց, որ մոտ 24 հազար քմ տարածքի վրա կազմակերպելու է ոսկերչության, ակնագործությանևժամագործության արտադրություն. «Այս պահին բանակցություններ են ընթանում 15 ընկերության հետ (ԱՄՆ, Ալժիր, Թաիլանդ, ՌԴ, Չինաստան, Լիբանան, Իրան, Սիրիա, ԱՄԷ և այլն), որոնցից 9-ի հետ արդեն կնքվել են, 2-ի հետ այս շաբաթ կկնքվեն համագործակցության համաձայնագրեր: Այսօր արդեն 24 հազարից 8 հազար քմ տարածքն զբաղված է»:

meridian3 meridian2

Ն.Մանուկովան հայտնեց, որ օրերս ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը հարց է բարձրացվել, որ ԱՏԳ-ի պայմանական մեկնարկ հայտարարվի, քանի որ միայն դրանից հետո, ըստ օրենքի, ընկերությունները կկարողանան իրենց տարածքները կահավորել, սարքավորումներ ներկրել և այլն: Ըստ նրա՝ մինչև տարվա վերջ նաև 1000 աշխատատեղի բացման խոստումը կիրականացվի:

meridian4

«Այս պահին վերանորոգման աշխատանքներ են կատարվում, ներսի հարդարման աշխատանքները ավարտական փուլում են, մինչև աշուն ինժեներական ներքին ցանցը պետք է վերականգնվի: Շենքը ձեռք է բերվել անցած տարի հոկտեմբերի վերջին, և 6-7 ամսում ահռելի ծավալի ներդրումներ են կատարվել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Երևան շոու 2014» ոսկերչական ամենամյա ցուցահանդեսը անցկացվելու է «Մերիդիանի» ցուցահանդեսային կենտրնում:

meridian5

Նա նշեց, որ ԱՏԳ-ում ընկերություններին կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ տարածքներն ու ենթակառուցվածքները՝ ադամանդագործության համար հատուկ լուսավորման, ոսկին զտելու, ձուլելու առանձին տարածքներ և այլն, ԱՏԳ-ում կիրականացվի ոսկերիչների վերապատրատում:

meridian6

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս