Գյուլն Իսրայելին կոչ է արել ՀԱՄԱՍ-ի դեմ չձեռնարկել ցամաքային ռազմական գործողություն

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները:

Բացի այդ, Գյուլն Իսրայելին կոչ է արել տարածաշրջանում չձեռնարկել ցամաքային ռազմական գործողություն: Գյուլը կարևորել է 2012 թվականին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի պայմանների պահպանումը: Գյուլի խոսքերով՝ Մերձավոր Արևելքում ոչ ոք չի շահի ռազմական գործողություններից:

Գյուլի խոսքերով՝ Իրաքից մինչև Եմեն, Սիրիայից մինչև Լիբիա, Պաղեստինից մինչև Աֆղանստան և Ուկրաինայից մինչև Սոմալի տիրում են բռնություններ, առկա են ահաբեկչություններ ու զինված բախումներ, որոնք լուրջ սպառնալիք են հանդիսանում համաշխարհային խաղաղության ու կայունության համար:

Տեսանյութեր

Լրահոս