ՌԴ ՊՆ-ը հերքել է, թե ռուսական մարտական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային սահմանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի ու Վրաստանի սահմանին թռիչքներ կատարած ուղղաթիռը, որի մասին երեկ հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ը, չի պատկանում ռուս զինվորականներին: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ-ում նրա աղբյուրը:
Սրանից առաջ Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը հայտնել էր, թե ռուսական ուղղաթիռը տեղական ժամանակով ժամը 11.00-ի մոտ Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին խախտել է Վրաստանի օդային տիրույթը, ինչից հետո շարժվել է Ցխինվալի ուղղությամբ:
ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչը ռուսական լրատվական գործակալությանը հայտնել է, որ ռուսական մարտական ուղղաթիռները սահմանին թռիչքներ չեն գործել տվյալ ժամանակ: